Եթե այս ամենը չկանգնեցնենք, ես կարող եմ ասել, թե մի քանի ամիս անց ինչ է լինելու

Եթե այս ամենը չկանգնեցնենք, ես կարող եմ ասել, թե մի քանի ամիս անց ինչ է լինելու

«Ալիևը Մոսկվայում տեղի ունեցած հանդիման ժամանակ վտանգավոր հայտարարություններ արեց: Արցախցիներին անվանենց՝ հայկական ծագմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Եթե այս ամենը չկանգնեցնենք, ես կարող եմ ասել, թե մի քանի ամիս անց ինչ է լինելու», - այս մասին Արցախի Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Վարդանյանն անդրադառնալով այն հարցին, թե շատերը կարծում էին, որ իր հեռացմամբ կբացվի Լաչինի միջանցքն, ասաց.

«Ես եկել եմ Արցախ, առանց ինչ-որ պաշտոն հավակնելու, այն բոլոր սպեկուլյացիաները, որոնք արվել են ինչ-ինչ ուժերի կողմից, պարզապես խոսում է այն մասին, որ այդ մարիկ ուրիշ աշխարհում են ապրում: Արցախում տարբեր երեխաների հետ եմ շփվում, հրաշալի երեխաներ են, ամեն ինչ պետք է անել, որպեսզի երեխաներն Արցախում մնան»,- ասել է նա: