Այլ

ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը․ Փրայս

ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը․ Փրայս

Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով»,-շեշտել է Պետքարտուղարության խոսնակը և հավելել, որ Վաշինգտոնը երկկողմանիորեն և բազմակողմանիորեն նեգրավված է եղել այդ ջանքերում։

«Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն բան կողմերի հետ ուղիղ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը», - ասել է Փրայսը։

Պետդեպի ներկայացուցիչը նաև ողջունել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Երևանի և Անկարայի միջև շփումները։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image