Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում

 Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում

Ինչպես ավլի վաղ գրել էինք, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունենում համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 - 8 հարաբերակցությամբ։

Նշենք,որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

Ընտրությունը, սակայն անց է կացվել փակ դռների հետևում:

Մանրամասն՝ տեսանյութում