«Յանդեքս»-ը հետևում է՝ արդյոք երևանցիները տանն են

«Յանդեքս»-ը հետևում է՝ արդյոք երևանցիները տանն են

«Յանդեքսը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել․ իր բոլոր ծառայությունների՝ տաքսի, առաքում, նավիգացիա և այլն, տվյալների հիման վրա մշակել է ինքնամեկուսացման ինդեքս։ Դա անելու համար համեմատում են քաղաքացիների ակտիվության մակարդակը այժմ և նորմալ օրերին՝ համաճարակից առաջ: Եթե ակտիվության ցուցանիշը նույնն է, ինչ  շաբաթվա պիկ ժամին, ապա ինքնամեկուսացման մակարդակը ցածր է ՝ 0 միավոր: Եթե խցանումներ չկան, մեքենաների թիվը ցածր է, ինչպես գիշերը, ստացվում է բարձր՝ 5 միավոր: Որքան բարձր է գնահատականը, այնքան ավելի քիչ է վիրուսի տարածումը:

Երևանի օրինակով կարող ենք տեսնել, որ սկզբնական շրջանում (02.03-ից) ինքնամեկուսացման ինդեքսը բավականին ցածր էր։ Այնուհետև ցուցանիշները սկսում են բարձրանալ, իսկ վերջին շաբաթում, համեմատելով պատկերում բերված այլ քաղաքների հետ, արձանագրվում է զգալիորեն տարբերություն ։ 

Անհանգստացնում է, որ վերջին կիրակի- 29․03-ից հետո ինդեքսը կրկին նվազում է։ Հասկանալի է, որ շաբաթվա ընթացքում մարդիկ կրկին ակտվիություն են ցուցաբերում, աշխատանքի են գնում։ Ստացվում է, որ անգամ վարակակիրների թվի աճը ու պարետի սահմանափակումները չեն վախեցրել երևանցիներին։

Գրաֆիկից երևում է, որ ինքնամեկուսացումը դե ֆակտո ընդամենը վերջին 3-4 օրն է, ինչ հաստատուն աշխատել է։ 

Ապրիլի 4-ին ինդեքսը եղել է 3,6 միավոր։ Յանդեքսը նշում է, որ հակահամաճարակային միջոցառումները էֆեկտիվ են դառնում 4 և բարձր միավորի դեպքում։