Մարությանը Հայաստանում չէ, կգա՝ որոշում կկայացնի
Արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ աշնանը կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը ժամանակին բացահայտորեն պաշտպանեց Հայկ Մարությանին՝ դեմ արտահայտվելով նրան անվստահություն հայտնելու գործընթացին, եւ նախկինում ասել է, որ եթե Մարությանն առաջադրվի, ապա ինքը նրա կողքին կլինի, մեզ հետ զրույցում նշեց, որ Մարությանն այս պահին Չեխիայում` Պրահայում է գտնվում.
«Մարությանը մեկնել է հանգստի մոտ երկու շաբաթ առաջ: Երբ վերադառնա, ամեն բան ավելի հստակ կլինի»,- ասաց նա:
Այսօր արդեն կառավարության որոշմամբ հաստատվեց, որ Երեւանի ընտրությունները կալանալու են սեպտեմբերի 17-ին, ուստի մենք հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում Աբգարյանը Մարությանի հետ չի՞ խոսել ընտրություններին մասնակցելու ծրագրի մասին, Աբգարյանն ասաց. «Ես էլ Հայաստանում չէի, արձակուրդ էի մեկնել, այդ մասին դեռևս չենք խոսել, երբ Հայկ Մարությանը վերադառնա, այդ ժամանակ հստակ կխոսենք»-, նշեց նա:
Հիշեցնենք նաեւ, որ Մարությանը հուլիսի 21-ին ներկայացում ունի։ Եւ մենք տեղեկացել ենք, որ նա ծրագրում է նաեւ բացօթյա ներկայացում անել եւ այդ ժամանակ էլ հայտարարել առաջադրման մասին։
Կարծիքներ