Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին

Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 

Երկու հաղթանակ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը։ Նախ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը պարտության մատնեց սլովակ Լադիսլավ Հորվարտին, ապա 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը տպավորիչ հաղթանակ տոնեց թուրք Չան Կայայի նկատմամբ։