Նիկոլ, քեզ հարիֆի տեղ չդնես, դու ես դրանց մեր տուն բերել․․․

Նիկոլ, քեզ հարիֆի տեղ չդնես, դու ես դրանց մեր տուն բերել․․․

Այն, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կենաց մահու կռվում առաջնությունը տալիս է այս շրջանի համար կարևորություն չունեցող հարցերին միայն մի բանի հետ կարելի է համեմատել։ Երբ մարդու տունը «պաժառ է ընկնում», ինքը ճաշ է պատրաստում, որ ուտեն։ Նիկոլին չենք կարող ասել՝ ուշքի՜ եկ, նա լավ էլ ուշքի եկած է ու հասկանում է, թե իր թվացյալ հանգստությամբ ու սուտի- մուտի տնտեսական փաստագրությամբ մարդկանց մոլորեցնում է, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ իր տեղով գնում է, դուք հանգիստ մնացեք։

Իսկ ինքը իրագործում է այն ծրագիրը կամ փաթեթը, որի մասին տեղյակ չենք։ Իրագործում է ոսկերչական ճշգրտությամբ։ Թաքցնել հնարավոր չէ, արդեն թվեր են հրապարակվում , թե թշնամին քանի կմ լայնության ու խորությամբ է մխրճվել ՀՀ սահմանի մեջ։ Խաղաղության օրակարգի կեղծ թեզով թաքցնում է ադրբեջանական վայրագությունների սաստկությունը։

Մնում է հարցնել «խաղաղության աղավնուն»՝  երբ տեսանյութվ դիտում  էր խոշտանգված կին զինծառոյողի կտրտված մարմնամասերը, խաղաղություն, խոնջանք զգու՞մ էր։  Գոնե հասկանում էր, որ գործ ունի հայի գենետիկ թշնամու հետ, որ ,, մուռ է հանում անգամ դիակներից։ Նիկոլ, քեզ հարիֆի տեղ չդնես, որ մտածենք, թե չես հասկանում։ Դու ես թուրքին մեր տուն բերել։ Պատասխան ես տալու մեր տարածքում դրանց «թազնացնելու ու նահանջի հրաման տալու համար»։ Պատասխան ես տալու մեր հողում հային խոշտանգել տալու համար։  Դու բոլորից էլ լավ հասկանում ես, որ գիշատիչ  գիշանգղերի  առաջ ես նետել հայ զինվորին, հայ մարդուն։ Որ թուրքին բերել,  հասցրել ես մեր տուն ու հիմա խաղաղությամբ նայում ես, թե ոնց են  հոշոտում մեզ։ Դու խաղաղություն ես համարում այս ամենը ու նի՜ստ ես անում, որ իմանանք, թե որքան խաղաղ է կյանքը։