Կանադայում թռիչք է իրականացրել ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող օդանավ

Կանադայում թռիչք է իրականացրել ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող օդանավ

Կանադայում, աշխարհում առաջին անգամ, թռիչք է իրականացրել ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող օդանավ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մանրամասնելով, որ օդանավը պատկանում է Harbour Air Seaplanes ընկերությանը։

Թռիչքն իրականացվել է Բրիտանական Կոլումբիայում։ Այն կարելի է ասել հեղափոխության սկիզբ կարող է դնել ավիացիայի ոլորտում։ Օդանավը վարել է այն ընկերության ղեկավարը, որը արտադրել է այն։ Այս փորձարկումից հետո, ամենայն հավանականությամբ, կսկսվի սերտիֆիկացման գործընթացը, որը հնարավորություն կտա արդեն արտադրական հոսքագիծ բերել էլեկտրականությամբ աշխատող շարժիչներն ու սկսել նոր ինքնաթիռների արտադրություն։