Լաստանավի գործարկման ժամկետ չեմ կարող նշել․ Քերոբյան (տեսանյութ)

Լաստանավի գործարկման ժամկետ չեմ կարող նշել․ Քերոբյան (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ձեռք բերվե՞լ են հայկական ընկերության լաստանավերը, և հունիսի 15-ին պետք է առաջին ուղերթն ունենար, բայց չի ունեցել, ո՞րն է պատճառը, ինչո՞ւ է ձգձգվում։ 

Քերոբյանն ասաց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Իսկ ձգձգվելը, ըստ Քերոբյանի, պայմանավորված է եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներով, հիմա իրենք բանակցում են, որ այդ սանկցիաները չկիրառվեն։ 

Մեր դիտարկմանը, թե իրենք ժամկետ էին նշել, բայց իրենց ասած ժամկետում չստացվեց, Քերոբյանն ասաց, որ իրենք փորձում են ներդնել գործառույթ, որը 20 տարի է՝ չի եղել, խոսքը Վրաստանի և Ռուսաստանի միջև լաստանավային հաղորդակցության մասին է, և դրանում, բնականաբար, ռիսկեր կան։

Հարցին՝ հիմա ժամկետ կարո՞ղ է նշել, էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Չեմ կարող նշել, որովհետև մեր վրացի գործընկերները րոպե առ րոպե սպասում են հոլանդական ընկերության համաձայնությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում