Վանիկ Ասատրյանը կալանավորվեց

Վանիկ Ասատրյանը կալանավորվեց

2017 թվականի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը. Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ավելի վաղ Ասատրյանը ձերբակալվել էր։

Հիշեցնենք, որ ընտրակաշառքի գործը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ 2017թ ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելուն։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։