«Դոլմամայի» հրդեհը դեռ չի մարվել. ժամանեց նոր հրշեջ մեքենա (տեսանյութ)

«Դոլմամայի» հրդեհը դեռ չի մարվել. ժամանեց նոր հրշեջ մեքենա (տեսանյութ)

Աբովյան-Պուշկին խաչմերուկում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքը շարունակում է այրվել: Քիչ առաջ ժամանեց նոր հրշեջ մեքենա: Այս պահին 6-7 մարտական հաշվարկ կա այստեղ: Մեզ ասացին, որ տուժածներ կարծես թե չկան, շտապօգնության բժիշկներին որևէ մեկը չի դիմել բուժօգնության նպատակով:

Ռեստորանի շենքի տանիքն էլ, ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, որը ևս այստեղ էր, տանիքը գրեթե ամբողջությամբ փլվել է, հիմա փրկարարները պայքարում են, որ փրկեն վերջնական փլուզումից: Ներկաներից մեկի կողմից էլ վարկած հնչեց, թե հնարավոր է՝ միտումնավոր է արվել այս հրդեհը՝ կապված տարածքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: