Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի. Լայվով «հասկացրեց» Փաշինյանը

Երկար ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ: Նրա խոսքից մի տպավորություն մնաց. խիստ անհանգստացել է, որ կարող է Արցախում սկսված ռազմական գործողություններից կորցնել աթոռը, իսկ այն պետք է պահպանել ամեն գնով` անգամ երկիրն ու Արցախը կորցնելու պարագայում:
Հենց այդ նկատառումներից ելնելով էլ մի կողմից սպառնում է մարդկանց, թե` միջոցներ կձեռնարկենք, որ ճնշենք ընդվզումները: Մյուս կողմից կոչ է անում իր աջակիցներին, որ համախմբվեն: Երրորդը` փորձում է ներկայացնել, թե այս իրավիճակից ելնելով որոշ ուժեր կօգտվեն եւ երկրում հեղաշրջում կանեն, ըստ ամենայնի` կրկին ակնարկում է նախկիններին:
Նորից հավաստիացնում է մեր թշնամիներին, որ ինքը չի կռվելու, չի դիմադրելու, զորք չի հանելու` ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի: Գուցե նաեւ արտաքին ուժերին է ակնարկում, թե` եթե ուզում եք ես մնամ եւ ձեր բոլոր ծրագրերն իրականացնեմ, օգնեք ինձ, ամեն ինչ արեք, որ ընդդիմությունը գլուխ չբարձրացնի, ինձնից դժգոհ մարդիկ փողոց դուրս չգան, իրավիճակը շատ չսրվի: Երեւի նկատի ունի` Արցախն առանց զոհերի վերցրեք, կամ` մի քիչ կրակեք, որ արցախցիները հանձնվեն ու դադարեցրեք, որ այս ամենը չկոտրվի իմ գլխին:
Մի խոսքով` վախկոտ, աթոռի վրա դողացող եւ իշխանական լծակները մինչեւ վերջին շունչը օգտագործելու ընդունակ մարդու խոսք, որը դադարել է երկրի ղեկավար լինելուց, այլ դարձել է երկրի կործանման երաշխավորը: Եւ հայտարարում է` այնքան ժամանակ եմ մնալու վարչապետի աթոռին, քանի դեռ Հայաստանի վերջին կտորը չի հանձնվել թշնամուն եւ վերջնականապես չի դադարել ՀՀ պետությանը գոյությունը:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ