Ազատություն եւ բարոյականություն. Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

Ազատություն եւ բարոյականություն. Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

1․ Ողջախոհությունը որպես պայման մարդկային անհատականության աճի

Որն է մարդու մասին Աստվածային ճշմարտությունը։ Այն կայանում է մարդու ներքին ամբողջականության կոչի մեջ, որը դառնում է հասանելի բարին եւ չարը զատորոշելու միջոցով, այնպես, որ բարին տիրապետի մեր սրտերում, կամքի մեջ եւ իրեն ենթարկեցնի միտքը, իսկ չարը արմատախիլ լինի կյանքից։ Մարդու անհատականության ներքին ամբողջականությունը, որը Եկեղեցու բառապաշարով կոչվում է ողջախոհություն հանդիսանում է անբեկանելի պայման մարդու մտավոր, բարոյական եւ հոգեւոր աճի համար։ Սակայն այն, ինչ արդար է անհատի համար, արդար է նաեւ ընտանիքի եւ հասարակության համար։ Ընտանիքի միասնականությունը անհնար է առանց ամուսինների ողջախոհության։ Եթե ընտանեկան հարկից ներս ճշմարտությունն ու սուտը միախառնված են, եթե բարին եւ չարը հարեւան են միմյանց այնտեղ, ապա այդ ընտանիքը կկորցնի ողջախոհություն, եւ հետեւաբար նաեւ՝ ներքին ամբողջականությունը, եւ կորցնելով դա, չի կարողանա դիմակայել ժամանակի փորձություններին, քանի որ ավետարանական խոսքի համեմատ, եթե տունը բաժանված է ինքն իր մեջ, չի կարող կանգուն մնալ /համեմատ Մարկ, 3։25/։

2. Ազատություն եւ բարոյականություն

Մարդու իրավունքների եւ ազատությունների վերածումն իդեալի եւ բացարձակ արժեքի հանգեցրել է նրան, որ հանրային տարածքից մի կողմ հեռացի կրոնը, ավանդական բարոյականության եւ առհասարակ բարոյական ընդունված նորմերից նահանջ լինի։ Մինչդեռ, մարդու իրավունքներն ու ազատությունները արժեքական են եւ ստեղծարար միայն կրոնական համակարգում, մարդու բարոյական պատասխանատվության շրջանակներում։ Սակայն, եթե բարոյականությունը դառնում է հարաբերական, այդ ժամանակ ազատությունը դառնում է ամենաթողություն, քանի որ միայն բարոյականությունն է, որ ի վիճակի է սահմանափակել եւ դեպի բարին ուղղորդել մարդու ազատ ընտրությունը։ Ազատությունը չի կարող դիտարկվել Աստծո առաջ, այլ մարդկանց եւ սեփական անձի, սեփական խղճի ձայնի առաջ մարդու ունեցած պատասխանատվությունից անջատ։ Հանգունորեն նաեւ իրավունքները չեն կարող գոյություն ունենալ առանց պարտականությունների, ներառյալ նաեւ՝ բարոյականպարտականությունների, որոնք բխում են մարդու բարոյական բնույթից։

 

3. Հաղթահարելով ունայնությունը

Ջերմեռանդ հավատքը եւ առ Տերն ապավինումը մոխրացնում է ցանկացած ունայնություն։ Կուզենայի յուրաքանչյուրին խորհուրդ տալ՝ այն պահին, երբ ունայնության մեջ կհայտնվեք, ասացեք Տիրոջն այս պարզ խոսքերը․ «Ամեն ինչում Քո կամքն է, եւ տրտմության մեջ, որով Դուք այցելեցիր ինձ, եւ սուգը, եւ իմ հոգու եւ մարմնի տկարությունը- այդ ամենը Դու ես թույլ տվել, որ լինի Տեր։ Օգնիր ինձ Քո զորությամբ հաղթահարել այդ վիճակը»։ Եվ անկեղծ սրտաբուխ աղոթքով դիմեք Աստծուն, քանի որ Տերը չի ծաղրվում /համեմատ Գաղատ 6։7/։ Ի պատասխան այդ աղոթքի, մարդը, ով ծունկի էր իջել ունայնության եւ տրտմության վիճակում, ոտքի կկանգնի վերափոխված։ Երբեմն դրա համար որոշ ժամանակ կպահանջվի։ Սակայն չպետք է կորցնել հավատքն այն բանի հանդեպ, որ ամեն բան Աստծո ձեռքերում է եւ մեր կյանքը, եւ մահը, եւ երջանկությունը եւ դժբախությունը։ Սրանում է հավատավոր մարդու ուժը, որով նա իրեն հանձնում է Աստծո ձեռքերի մեջ եւ այդ ճանապարհով հնարավորություն է ստաում իրենից հեռացնելու այն ընդարմացումը, որը առաջացել էր ունայնությունից եւ աշխատելու ինչպես ինքն իր վրա, այնպես էլ այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք գուցե եւ պատճառ են հանդիսացել, որ հայտնվի ունայնության մեջ։

 

/Հատված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի «Մտորումներ տարվա յուրաքանչյուր օրվա համար» գրքից»/։