Իսպանիան պարտվեց շվեյցարացիներին

Իսպանիան պարտվեց շվեյցարացիներին

Պրահայում կայացավ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի հանդիպումը, որում Չեխիան տանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից՝ 0։4 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Դիոգո Դալոտը։ Մեկական գոլ խփեցին Բրունո Ֆերնանդեշն ու Դիեգո Ժոտան։

Այս խմբի մյուս խաղում Իսպանիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան։ Հյուրերի կազմում աչքի ընկան Մանուել Ականջին ու Բրիլ Էմբոլոն։