ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին հնարավոր է նաեւ մասնակցի Ադրբեջանը․ ընթանում են քննարկումներ այս առնչությամբ

ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին հնարավոր է նաեւ մասնակցի Ադրբեջանը․ ընթանում են քննարկումներ այս առնչությամբ

ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցության հարցը։ Հիշեցնենք, որ նիստը կայանալու է Կազանում՝ ապրիլի 29-30-ին։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԲԿ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման տեղեկատվությունը փոխանցվել է պարբերականին Հայաստանի եւ Ռուսաստանի թվով երեք դիվանագիտական աղբյուրներից։

Ընդ որում, եթե Երեւանը համաձայնի, ապա Բաքուն կկարողանա ներկայացված լինել Կազանյան հանդիպմանը։ Ըստ ամենայնի, Երեւանը իր համաձայնության դիմաց պահանջել է, որպեսզի լուծվեն ռազմագերիների հետ կապված հարցը։ Խոսքը մոտ 200 ռազմագերու մասին է, որոնց ցուցակը արդեն պատրաստ է եւ տրամադրվել է «Կարմիր խաչին»։ Ռազմագերիների խնդիրը դիտարկվում է որպես չլուծված հարց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Մյուս հարցը, որը դեռեւս լուծված չէ հինգ ամիս առաջ մեկմեկու դեմ պատերազմում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ռեգիոնում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն է։ ՌԲԿ-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունները հայտնել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռ չկա: