Թեհրան-Վաշինգտոն նոր բանակցությունները կանցկացվեն միջնորդների մասնակցությամբ 

Թեհրան-Վաշինգտոն նոր բանակցությունները կանցկացվեն միջնորդների մասնակցությամբ 

Վաղը՝ ապրիլի 23-ին նախատեսված ամերիկա-իրանական բանակցությունները կանցկացվեն միջնորդների մասնակցությամբ։ Միջնորդական առաքելությամբ հանդես է գալիս Օմանի Սուլթանությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քյազեմ Ղարիբաբադին՝ իրանական խորհրդարանի Ազգային անվտանգության կոմիտեի հետ հանդիպման ժամանակ։

Բանակցությունների վայրը կրկին լինելու է Օմանի մայրաքաղաք Մասքաթը։ Ներկայումս, ըստ իրանցի բարձրաստիճան դիվանագետի, կողմերը մշակում են բանակցությունների վարման ընդհանուր սկզբունքները։ Guardian-ը սակայն գրել էր, որ բանակցային նոր փուլը կարող է տեղի ունենալ ինչպես Օմանում, այնպես էլ Շվեյցարիայում։