Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ․ ՏԱՍՍ

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ․ ՏԱՍՍ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստկամություն է հայտնել մեկնել Մոսկվա եւ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Ղարաբաղյան հարցով բանակցելու համար։ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Սա է մեր խնդիրը։ Ավաղ Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետի հետ։ Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, որպեսզի նման արդյունքի հասնենք, նաեւ՝ գնանք, հանդիպենք ու խոսել»,- ասել է վարչապետ Փաշինյանն ի պատասխան ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ղեկավարի հետ։

«Սակայն եթե չկա պատրաստակամություն մյուս կողմից, մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ, մեր ժողովրդի իրավունքի համար, հանուն մեր հայրենակիցների համար Լեռնային Ղարաբաղում։ Ես կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ժողովրդի, Հայ Սփյուռքի դիրքորոշումն է, եւ կարծում եմ, որ այն ազնիվ եւ կառուցողական դիրքորոշում է»,- հավելել է Հայաստանի վարչապետը։