Ռուսները մեծ պատմություն ունեցող մեծ ժողովուրդ են․ Մակրոն

Ռուսները մեծ պատմություն ունեցող մեծ ժողովուրդ են․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ իր երկիրը և արևմտյան մյուս պետությունները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանին։

Այս մասին ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մակրոնի խոսքով՝ Մոսկվան իբր «որոշակի մտայնություն» ունի և կարծում է, որ արևմտյան երկրները ձգտում են «ոչնչացնել Ռուսաստանին»։ 

«Չեմ կարծում, որ դա մեր ձգտումն է, մենք երբեք նման ձգտում չենք ունեցել Ֆրանսիայում»,- ասել է նա,-«Ավելին, մենք մշակութային և պատմական տեսանկյունից շատ սերտ հարաբերություններ ունենք, և մենք միշտ հարգել ենք ռուս ժողովրդին»։

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ «շատ երկար խոսակցություններ» է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ 

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ նման խոսակցությունների ժամանակ «հստակ ըմբռնում կար, որ ռուսները մեծ պատմություն ունեցող մեծ ժողովուրդ են»։