Դաջվածքի ներկանյութում վնասակար տարրեր են հայտնաբերվել 

Դաջվածքի ներկանյութում վնասակար տարրեր են հայտնաբերվել 

Ամերիկացի գիտնականները հետազոտություններ են իրականացրել եւ պարզել, որ դաջվածքի համար նախատեսված ներկանյութ արտադրողներն ամբողջությամբ չեն ասում, թե ինչ բաղադրություն ունի այն, մինչդեռ, մի շարք տարրեր, վտանգավոր կարող են լինել մարդու համար։ Եւ այսպես, Բիգեմտոնյան համալսարանի գիտնականները մասնավորապես բացահայտել են, որ թաքցվում է դաջվածքի համար նախատեսված ներկանյութերում առկա պոլիէթիլենգլիկոլ կոչված բաղադրիչը, որը մարդու մաշկի հետ երկարատեւ շփման արդյունքում կարող է զգալի վնաս հասցնել առողջությանը։

Բացի այդ, թաքցվում է նաեւ պրոպիլենգլիկոլ կոչված միացությունը, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա։ Այդ ներկանյութերում կան նաեւ հակաբիոտիկներ եւ այլ միացություններ, որոնք վտանգավոր են տատու-սալոնների հաճախորդների համար։