Տնային կալանքը 2024 թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն

Տնային կալանքը 2024 թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն

Նարեկ Ալոյանի գրառումը․

«ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունից ստացված գրության համաձայն` 2024թ-ի ընթացքում տնային կալանք է կիրառվել 1375 մեղադրյալի նկատմամբ և արձանագրվել է  խախտման 15 դեպք, որը կազմում է ընդհանուր թվի 1,09%-ը։
Այսպիսով` տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն։

Ավելին` իմ տեղեկություններով 15 խախտումների որոշ մասը ոչ թե բովանդակային խախտումներ են` այլ տեխնիկական անսարքությունների հետևանք։ Այս մասով կատարում եմ լրացուցիչ ուսումնասիրություն։

Ելնելով վերոնշյալից այսօր դիմում եմ հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով նաև գործնականում (օրենսդրական արձանագրումն արդեն իսկ առկա է) ձեռնպահ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության դատարաններից մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց հայցելուց»։