ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

ՌԴ խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: