Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել

Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վարակման վիճակագրության՝ համավարակի սկզբից ի վեր։ Անցյալ շաբաթ նախորդ հակառեկորդն էր սահմանվել՝ օրական 196 վարակման դեպքով։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 3913 մարդու։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է քառասուն մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 1574 մարդ։ Կարանտինում գտնվում է 5277 մարդ։