Մեր թիմի ու մեր գործընկերների հետ միասին հատուկ գծանշումներ ենք արել, սոցիալական հեռավորության պահպանման համար

Մեր թիմի ու մեր գործընկերների հետ միասին հատուկ գծանշումներ ենք արել, սոցիալական հեռավորության պահպանման համար

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել.

«Բագարատաշենում մեր թիմի ու մեր գործընկերների հետ միասին հատուկ գծանշումներ ենք արել, սոցիալական հեռավորության պահպանման համար։ Անկախ այդ հանգամանքից` Դուբայից ժամանող մեր հայրենակիցները շատ կարգապահ էին։ Պատմում էին, թե ինչ խոշոր տուգանքներ ու խիստ պահանջներ են դրված հակահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու համար։
Հպարտ եմ մեր թիմակիցներով»։