Ինչպես է Բելառուսը պատասխանելու ԵՄ սանկցիաներին․ ներկայացնում է Վլադիմիր Մակեյը

Ինչպես է Բելառուսը պատասխանելու ԵՄ սանկցիաներին․ ներկայացնում է Վլադիմիր Մակեյը

Բելառուսը պատրաստ է պատասխանել ԵՄ սանկցիաներին, որոնք հնարավոր է սահմանվեն․ կարձագանքվենեւ կապված կլինեն երկրի քաղաքական համակարգի եւ արտասահմանյան ԶԼՄ-ների գործունեության հետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը։ Նա ասել է, որ բնականաբար, եթե Բելառուսի հանդեպ սանկցիաներ սահմանվեն, դրանք անպատասխան չեն մնա եւ կձեռնարկվեն քայլեր, որոնք կապված կլինեն ինչպես ներքաղաքական կյանքի հետ, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների գործունեության։ Մակեյը, հիշեցնելով, որ սեպտեմբերի քսանմեկին քննարկվելու է ԵՄ ԱԳ նախարարների կողմից Բելառուսի հանդեպ սանկցիաների հնարավոր սահմանման հարցը, ասել է, որ Մինսկը պատրաստ է ցանկացած սցենարի, սակայն երբեք չի նախաձեռնում քայլեր, որոնք կարող են վնասել Բելառուսի հարաբերությունները կարեւոր գործընկերների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն կամ նրա անդամ պետությունները։