Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը «դուր» չի եկել Կիևին

Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը «դուր» չի եկել Կիևին

Ուկրաինայի նախագահի գրասենյակը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմում կորցրել է մոտ 100 հազար զինվորական և 20 հազար խաղաղ բնակիչ։

Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Նիկիֆորովը նշել է, որ կորուստների մասին հավաստի տեղեկություններ պետք է հնչեցնեն միայն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը կամ Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը։ 
Նա հավելել է, որ նախագահ Զելենսկին պաշտոնական թվեր կհրապարակի, «երբ դրա ժամանակը գա»։

Ի դեպ, հրապարակումից որոշ ժամանակ անց Եվրահանձնաժողովի նախագահի թվիթերյան էջում տեղադրված տեսաուղերձից հեռացվել է նրա խոսքի այն հատվածը, որտեղ խոսվում է ուկրաինացի 100 հազար զինվորականների զոհվելու մասին։