Խոցված ուղղաթիռ, նավեր, Պանցիր-С1. Ուկրաինայի հուժկու գրոհը Ղրիմի վրա

Խոցված ուղղաթիռ, նավեր, Պանցիր-С1. Ուկրաինայի հուժկու գրոհը Ղրիմի վրա

Ղրիմում խոցվել են ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ռուսական ուղղաթիռ, երեք Պանցիր-С 1 զենիթահրթիռային և հրազենային համակարգեր, նավեր և 13 ռադիոլոկացիոն կայան։

«Ժամանակավոր օկուպացված Ղրիմում զավթիչները մի քանի օր դողում էին աննախադեպ որոտից:

Նրանց թանկարժեք հակաօդային պաշտպանության համակարգերն անզոր էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության  հետախուզական գլխավոր վարչության ճշգրիտ հարվածների դեմ», - ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հայտարարության մեջ:

Ուկրաինայի հատուկ ջոկատայինները տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրվում են հաջող գործողության արդյունքները։