3-4 պահակի փոխարեն՝ 1 պահնորդական ծառայող

3-4 պահակի փոխարեն՝ 1 պահնորդական ծառայող

Լոռու մարզի մի շարք համայնքների դպրոցները պահնորդական ծառայությունների գնման մրցույթ են հայտարարել: Այդ համայնքներն են՝ Թեղուտ, Հագվի, Ծաղկաշատ, Քարկոփ, Շամլուղ, Ճոճկան, Շնող, Մեծ Այրում, ինչպես նաև Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոցը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին հարցրինք, թե որն է դպրոցների պահպանությունը պահնորդական կազմակերպություններին հանձնելու նպատակը, չէ որ դպրոցներում կան պահակներ, բացի այդ` գտնվում են նաև ոստիկանության հսկողության տակ, և ինչ միջոցներից են վճարվելու ընկերությունները:

«Պահակներին վճարվող գումարների փոխարեն: Դպրոցը պետք է որոշի, թե որ ծառայությունից օգտվի: Կամ պահակներ պահի` 3-4 հոգի, կամ դիմի այդ ծառայությունն իրականացնող ընկերությունների», - պատասխանեց Ղուկասյանը: Բայց կա՞ն այդպիսի դպրոցներ, որոնք 3-4 պահակ ունեն՝ հարցրինք մարզպետին: «Գրեթե բոլոր դպրոցներում»,- ասաց Ղուկասյանը՝ առաջարկելով մանրամասներին ծանոթանալ համապատասխան վարչությունից: