Օպերային թատրոնի կոլեկտիվը ժողով է հրավիրել․ դեմ են Նազենի Ղարիբյանին

Օպերային թատրոնի կոլեկտիվը ժողով է հրավիրել․ դեմ են Նազենի Ղարիբյանին

Օպերային թատոնի աշխատանքային կոլեկտիվի ժողով է հրավիրել․ թատրոնի կոլեկտիվը համաձայն  չէ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության արդյունքների հետ:

Ժողովին հրավիրվել են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Հիշեցնենք , որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետի՝ «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։