Արամի 23-ի հարցը համարում եմ փակված (տեսանյութ)

Արամի 23-ի հարցը համարում եմ փակված (տեսանյութ)

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր անդրադարձավ նա Արամի 23-ի հարցին՝ նշելով, որ շուտով մշակույթի նախարարությունը կստորագրի մի պայմանագիր, որով կառուցապատողը տալու է 14 մլն․ դրամ իտալացի ճարտարապետ Լուչիո Բեցիին, որը գալու է Իտալիայից եւ պետք է պատրաստի կառույցի վերականգնման նախագիծը։ Ես իհարկե ուրախ եմ, որ Լուչիո Բեցին գալիս է Արամի 23-ի համար եւ շատ ավելի ուրախ կլինեի, որ որոշ եկեղեցիների պատեր, որոնք փլվում են, դրանց համար գար»։ 

Նա կարծում է, որ հիմա բոլոր կողմերը պետք է հանգիստ լինեն, իսկ քաղաքապետարանը այս ամենին որեւէ առնչություն չունի, բացի բարոյական կողմից․ «Մենք ուղղակի զորավիգ ենք կանգնում այս ամենին, սա բարի կամքի արտահայտություն է, որովհետեւ այդ հուշարձանի սեփականատերը եւ կառուցապատողը պետք է իրար մեջ այս հարցերը լուծեն։ Այնպես որ Արամի 23-ի հարցը համարում եմ փակված»։

Մեսչյանը մի փոքր զարմացած է, ըստ նրա աղմուկը ավելի շատ էր, քան պետք էր, որովհետեւ Երեւանում միայն Արամի 23-ի պատը չի քանդվել, շատ շենքեր քանդվեցին, որոնց համար նման աղմուկ չեղավ․ «Այդ պատը կվերականգնվի, մի անհանգստացեք եւ իմ խոսքը, որ Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվի որոշ մարդիկ սխալ հասկացան, նրանց թվաց, որ եթե տվյալ հուշարձանի վրա մի փոքր կտոր պոկվի՝ մեղավորը ես եմ։ Իմ գլխավոր խնդիրն է հետեւել, որ Երեւանում ոչ մի հուշարձան չքանդվի, դա է իմ պատասխանատվությունը, մնացած աշխատանքները՝ վերակառուցման, վերականգնման դա կառուցապատողների, մշակույթի նախարարության գործնեությունն է, որն իմ տարածքից դուրս է»։