ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալել 

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյայի, խոսքը վերաբերում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանին, մեր տեղեկություններով ձերբակալվել է նաև «Մետաքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանը: Ենթադրյալ կաշառքի գումարը կազմում է 50-ից 500 հազար դրամ:

Մեզ ասացին, որ ԱԱԾ դիմակավորված ծառայողները մասկի շոու են արել, աղմուկով ներխուժել և ձերբակալել են նշված անձանց: Տեղեկությունը փորձեցինք ճշտել իրավապահ համակարգից: ԱԱԾ-ի լրատվական բաժնից մեր զանգերին չպատասխանեցին, հերթապահ մասից էլ ասացին, որ ոչ աշխատանքային օր է, դրա համար չեն պատասխանում: Դատախազությունից ու ՊԵԿ-ից ևս չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:

Նշենք, որ անցած տարի ՊԵԿ մաքսային ծառայության 50-ից ավելի աշխատակիցներ ՊԵԿ նախագահ Ռուսատամ Բադասյանին նամակ էին հղել ու պահանջել, որ ներողություն խնդրի իր հայտարարության համար, թե ՊԵԿ ծառայողներ կան, որոնք 5-10 հազար դրամ են վերցնում սովորույթի ուժով`որպես շնորհակալություն: Մեր տեղեկություններով Վիգեն Մելքոնյանը նամակը ստորագրողներից է: