Դատախազությունը արձագանքել է Մանվել Գրիգորյանի պաշտպանի մեքենան վնասելու դեպքին

Դատախազությունը արձագանքել է Մանվել Գրիգորյանի պաշտպանի մեքենան վնասելու դեպքին

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է դատախազությունը։

Հիշեցնենք, որ այսօր վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։ Մկրտչյանը լուսանկար էր տեղադրել՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։