Թրամփը կչեղարկի Բայդենի տասնյակ որոշումներ

Թրամփը կչեղարկի Բայդենի տասնյակ որոշումներ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի հրամանները՝ պաշտոնը ստանձնելու առաջին շաբաթվա ընթացքում ստորագրելով տասնյակ գործադիր հրամաններ։

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լիվիթը։
«Սա կլինի բոլոր գործադիր հրամանների հակադարձումը, որոնք ստորագրել են Ջո Բայդենը և Քամալա Հարիսը՝ Թրամփի առաջին վարչակազմի արդյունավետ քաղաքականությունից հեռանալու համար», - ասաց Լիվիթը՝ հավելելով, որ Թրամփը կստորագրի «տասնյակ գործադիր հրամաններ» օվալաձեւ գրասենյակում իր առաջին շաբաթվա ընթացքում։