Հարութ Սասունյանը բացառիկ մանրամասներ է պատմում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումների մասին (Տեսանյութ)

Հարութ Սասունյանը բացառիկ մանրամասներ է պատմում  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումների մասին (Տեսանյութ)

«The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը առաջին անգամ բացառիկ մանրամասներ է պատմում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր մի քանի հանդիպումների մասին։

Դրվագներից մեկում էլ Սասունյանը պատմում է այն մասին, թե ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավեճից հետո ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը իրեն սպառնացել է կախաղանով․ «․․․Ալիկ Արզումանյանը թեւիցս բռնելով սկսեց հետս քայլել ու ասաց․ «պարոն Սասունյան, Դուք իմանում եք, չէ՞, որ Հայաստանը երրորդ աշխարհի երկիր է»։ Ես շատ լավ հասկանում էի թե ինչ ասել է երրորդ աշխարհի երկիր, բայց, հստակ էր, որ ինչ-որ պատգամ ուներ եւ ուզեցի հասկանալ այն։ Հարցրեցի, պարոն Արզումանյան, ի՞նչ նկատի ունեք, ինչ-որ պատգա՞մ ունեք։ Ասեց՝ «այո, ունեմ․․․ երրորդ աշխարհի երկրների մեջ եթե որեւէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»։

Տեսանյութը՝ ANN Production-ի