«Տուշոնկի փաստաբան», դավաճան ասելուց առաջ նրա մասին սա էլ իմացեք․․․

 «Տուշոնկի փաստաբան», դավաճան ասելուց առաջ նրա մասին սա էլ իմացեք․․․

Պատկերացրեք այսպիսի մի բան։ Հարձակվում են  մի դերասանի վրա, հայհոյում, ծեծում։ Երբ հարցնում են՝ ինչու՞ եք այդպես անում, ասում են՝ բա լա՞վ է, որ ինքը այդքան վատ դերեր է խաղում։ Երբ Հայկոն քաղաքապետ պիտի դառնար (պիտի դառնալը հենց այնպես չեմ օգտագործում), շատերի դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ նա դերասան էր։  Դերասանին և դերը խաղացող անձին  հանրության մի գերակշիռ մաս նույնացնում էր։

Մատի ու մատանու արանքում, Հայկոյի ու մարդկանց միջև,  որ  Նիկոլ Փաշինյանը չլիներ, հաստատ մի խումբ մարդիկ կհարձակվեին Հայկոյի վրա ու կասեին՝ արա՜,  դու ինչ քաղաքապետ, դու Կարգին Հայկոն կամ Ազիզյանն ես․․․ Հիմա Հայկոյից նուրբ անցում կատարեմ Մանվել Գրիգորյանի փաստաբանի վրա։

Մարդը օրենքով սահմանված կարգով կատարում է իր փաստաբանական աշխատանքը։ Կատարում է «իր դերը»՝ օրենքի շրջանակներում։  Դա ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց մարդկանց մի խումբ հարձակվում է փաստաբանի վրա, որովհետև  Մանվելին վերագրվող մեղքերը նույնացնում են փաստաբանի հետ։ Դատապաշտպանին և Մանվելին նույնացնում են։ Նույն բանն է՝ դերասանին և դերը կատարողին նույն մարդն են համարում։

Խմբվում, հարձակվում, ջարդում են փաստաբանի մեքենան, նսեմացնում նրան ու նրանց թվում է, թե փաստաբանը նույն ինքը Մանվելն է։

«Տուշոնկի փաստաբան», դավաճան ասելուց առաջ նրա մասին սա էլ իմացեք․․․

 

Մանվելի փաստաբանը Ապրիլյան քառօրյայի մասնակից է, Արաբկիրի ԵԿՄ ջոկատի կազմում․․․

Դա իմիջայլոց։ Դուք ձերը շարունակեք, հայրենասերներ․․․