Պենտագոնն արձագանքել է Պուտինի հայտարարությանը

Պենտագոնն արձագանքել է Պուտինի հայտարարությանը

Պենտագոնն արձագանքել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

ԱՄՆ-ը դեռևս որևէ պատճառ չի տեսնում իր միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը փոխելու համար։

«Տեղյակ ենք Ռուսաստանի հայտարարության մասին հաղորդագրություններին և կշարունակենք հետևել իրավիճակին», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը:

«Մենք ոչ մի պատճառ չտեսանք՝ փոխելու մեր միջուկային ուժերի պատրաստվածությունը, ոչ էլ նշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել»,- հավելել է գործակալությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի դաշինքի հավաքական պաշտպանությանը։