Մինչեւ 1 տրիլիոն դոլարի ներդրում կանեն

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամերիկյան տնտեսության մեջ մինչեւ մեկ տրիլիոն դոլարի ներդրումներ կատարել։ Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։
«Ես պատրաստակամություն հայտնեցի շարունակել գործակցությունը Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ ներառյալ՝ ամերիկյան տնտեսության մեջ ներդրումների ծավալը մինչեւ մեկ տրիլիոն դոլար հասցնելու համար, ինչը աննախադեպ ծավալ է»,- ասել է վարչապետ Իսիբան։ Նա նաեւ պայմանավորվել է Թրամփի հետ ամերիկա-ճապոնական գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ կիսահաղորդիչների արտադրությունն ու արհեստական բանականությունը։
Կարծիքներ