Ուկրաինան 150 միլիոն դոլար կստանա Համաշխարհային բանկից որպես օգնություն

Ուկրաինան 150 միլիոն դոլար կստանա Համաշխարհային բանկից որպես օգնություն

Ուկրաինան 150 միլիոն դոլար կստանա Համաշխարհային բանկից՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի պայմաններում բնակչությանը օգնելու համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Հատկացված գումարից 100 միլիոնը կտրամադրվի բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար, 50 միլիոնը՝ խոցելի խավերին բնակչությանը օգնելու համար։ Այդ գումարներից կվճարվեն հաշմանդամության եւ ծերության թոշակները, ինչպես նաեւ կարանտինի պատճառով գործազուրկ դարձածների նպաստները։