Ռուսաստանը թոշակ կվճարի Հայաստանից գնացած «խոպանչիներին»

Ռուսաստանը թոշակ կվճարի Հայաստանից գնացած «խոպանչիներին»

Ռուսաստանը թոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից գնացած աշխատանքային միգրանտներին։ Այն նախատեսված է ԵԱՏՄ ներսում կենսաթոշակային ապահովման համաձայնագրով, որը նախատեսվում է վավերացնել։ Ներկայումս աշխատանքային միգրանտները հաշվառման են կանգնում Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամում, սակայն դեռեւս թոշակ չեն ստանում։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։ ԵԱՏՄ ներսում կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկրը որտեղ միգրանտը աշխատել է ու կատարել վճարումներ Կենսաթոշակային հիմնադրամին, կվճարի թոշակ նաեւ հայրենիք վերադառնալուց հետո։ Նախատեսվում է, որ համաձայնագիրը կվավերացվի այս տարվա աշնանը բոլոր անդամ պետությունների կողմից։