Ռուսաստանցի շրջանավարտը հարձակվել է պատգամավորի վրա 

Ռուսաստանցի շրջանավարտը հարձակվել է պատգամավորի վրա 

Ռուսաստանի Մարիյ Էլ ինքնավար հանրապետության Յուրինո գյուղում շրջանավարտը հարձակվել է «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ, պատգամավոր Եկատերինա Վահիտովայի վրա, երբ վերջինս ելույթ է ունեցել ավարտական հանդիսության ժամանակ։ Այս մասին գրում է «Pro Город»-ը։ Հրապարակված կադրերից երեւում են, թե ինչպես է շրջանավարտը վազելով անցել բազմության միջից ու հարվածել կնոջ գլխին։

Թիկնապահները արագ ոլորել են նրա ձեռքերն ու դուրս տարել նրան։ Ականատեսները վկայում են, որ պատահարից հետո Վահիտովան արցունքների մեջ է եղել ու դադարեցրել ելույթը։ Դպրոցականները հայտարարել են, որ իրենց դասընկերն այդ կերպ իր դժգոհությունն է հայտնել այն կուսակցությանը, որին պատկանում է պատգամավորը։

Իրավապահները պատահարի հետ կապված սկսել են հետաքննություն։