«Ո՞վ կուզի ինձ հետ հանդիպել». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իրեն անվստահ է զգում

«Ո՞վ կուզի ինձ հետ հանդիպել». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իրեն անվստահ է զգում

Գրեթե մեկ տարի առաջ Քիմ Քարդաշյանը բաժանվեց Փիթ Դևիդսոնից՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Այս ընթացքում կատակերգուին արդեն հասցրել են վերագրել սիրավեպ Էմիլի Ռատակովսկիի հետ։ Իսկ այժմ էլ դերասանըերջանիկ հարաբերությունների մեջ է դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ, ում հետ ծանոթացել է Body, Body, Body ֆիլմի նկարահանման հրապարակում։ Բայց Քիմը դեռ մենակ է։

Keeping Up with the Kardashians-ի երրորդ սեզոնի առաջին դրվագում ռեալիթի հեռուստաաստղը խոստովանել է, որ տղամարդկանց հետ իրեն անապահով է զգում։ «Երբեմն ես խճճվում եմ իմ զգացմունքների մեջ, ո՞վ կցանկանար հանդիպել ինձ հետ»: Քիմն ասել է. «Ես չորս երեխա ունեմ, ես արդեն 40-ից ավելի եմ…», – հավելել նա: Բայց նա դեռ հավատում է, որ կհանդիպի իր սիրուն։ «Բայց իմ տղամարդը այսպիսին կլինի՝ Գրողը տանի, դժվար է լինելու, բայց մենք միասին ենք ու մենք կանենք դա»։ Այնպես որ, ես պարզապես սպասում եմ այդ մարդուն»,- ավարտել է Քիմը։

Հիշեցնենք, որ մինչ Փիթ Դևիդսոնի հետ հարաբերությունները Քիմն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ։ Նրանք ծանոթացել են 2004 թվականին, սակայն երկար ժամանակ թաքցրել են իրենց սիրավեպը, իսկ 2014 թվականին նրանք պաշտոնապես օրինականացրին իրենց հարաբերությունները։ Սակայն 2021 թվականի սկզբին լուրեր հայտնվեցին, որ զույգը բաժանվում է։ Մեկ տարի անց նրանք պաշտոնապես բաժանվեցին։