Մերձսահմանային բուֆերային գոտի կստեղծեն 

Մերձսահմանային բուֆերային գոտի կստեղծեն 

Ռուսական զորքերը աշխատում են, որպեսզի Ուկրաինայի հետ սահմանին մերձսահմանային բուֆերային գոտի ստեղծեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։ «Որոշում է կայացվել ստեղծել բուֆերային գոտի սահմանի երկարությամբ։ Մեր զինված ուժերը ներկայումս զբաղված են այդ խնդրի իրականացմամբ։ Ակտիվորեն ճնշվում են հակառակորդի կրակային կետերը։ Աշխատանքը շարունակվում է»,- ասել է նախագահ Պուտինը։ Նա հավելել է, որ կրակոցներից տուժում են Բելգորոդի, Բրյանսկի եւ Կուրսկի մարզերի խաղաղ բնակչությունը։