Կորոնավիրուսի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում․ հույն գիտնականներ

Կորոնավիրուսի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում․ հույն գիտնականներ

Հունաստանի Թեսալիայի համալսարանի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում։ Այս մասին հայտնում է «Կատիմերինի» պարբերականը։ Ըստ վերջիններիս հետազոտությունների, առավել շատ նոր վարակակիրներ կան այն երկրներում, որտեղ ներկայումս օդի ջերմաստիճանը 0- +18 աստիճան է։ Նրանք կարծում են, որ վիրուսն իր կենսունակությունը կորցնում է օդի բարձր ջերմաստիճանների պայմաններում։ Բացի այդ, վիրուսի տարածումը մեծապես կապված է նաեւ հակակորոնավիրուսային պայքարից։