Կիեւը ԵՄ-ից կստանա 1,2 միլիարդ եվրո

Կիեւը ԵՄ-ից կստանա 1,2 միլիարդ եվրո

Ուկրաինան ԵՄ հետ ստորագրել է հուշագիր՝ կապված Ուկրաինայի վարկավորման համաձայնագրի հետ, որով կստանա 1,2 միլիարդ մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Ուկրաինական կողմից այն ստորագրել են Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն եւ ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։