Պատգամավորին գտել են մահացած իր գրասենյակում․ Քրեական Ուկրաինա

Պատգամավորին գտել են մահացած իր գրասենյակում․ Քրեական Ուկրաինա

Կիեւի կենտրոնում գտնվող իր գրասենյակում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Վալերիյ Դավիդենկոյին։ Նա անդամակցում էր «Վստահություն» խմբակցությանը։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ն, նշելով, որ Դավիդենկոյի գրասենյակը գտնվում էր Բեսարաբսկի շուկայի մոտ։

Պաշտոնական վարկած իրավապահների կողմից դեռեւս չի հրապարակվել, սակայն նախնական տեղեկությունների համաձայն, պատգամավորը ինքնասպան է եղել։ Դիակը հայտնաբերել է հավաքարարուհին։ Դիակին վրա եղել են հրազենային մեկ վնասվածք։ Դիակի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Ատրճանակը եղել է անվանական նվեր։ Դիակը եղել է գրասենյակի զուգարանում։