Թրամփի յութուբյան ալիքը կվերականգնվի

Թրամփի յութուբյան ալիքը կվերականգնվի

YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի յութուբյան ալիքը կվերականգնվի այն ժամանակ, երբ համոզվեն, որ Միացյալ Նահանգներում անկարգությունների ռիսկը նվազել է։

Նշենք, որ YouTube-ը, ինչպես նաեւ, Twitter-ն ու այլ ամերիկյան հարթակներ արգելափակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները սառեցրել են Կապիտոլիումի գրոհից հետո։

Սոցկայքերի ղեկավարները կարծում են, որ Թրամփն անուղղակի բռնության կոչ է արել իր կողմնակիցներին եւ հրահրել գրոհը։