«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին  Հայաստանի և Արցախի  հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին:

Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական  ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար: 
Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը: 
Աստված օգնական: