Ինչպե՞ս են արձագանքել Փաշինյան- Ալիև սրճախմությանը ադրբեջանական ԶԼՄ- ները

«Փաշինյանը շատ ակտիվ ինչ-որ բան է պատմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Իլհամ Ալիևն էլ ի պատասխան ժպտում է»: Երեկ Ալբանիայի Տիրանիա քաղաքում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան ոչ ֆորմալ հանդիպման մասին ասում է «Մոսկվա-Բաքու» յութուբյան ալիքի հաղորդավարուհին, նկատելով, որ Ալիևի` միայն ժպիտով լսելը Փաշինյանի շատախոսությունը՝ շատ բանի մասին է խոսում:
Հաղորդավարը նկատում է, որ Փաշինյանն առաջարկում է Ալիևին սուրճ խմել, իսկ վերջինս պատասխանում է, որ մի քանի որպե անց միայն կմոտենա՝ մինչ այդ ուզում է իր գործընկերների հետ շփվել:
Ինչ վերաբերում է Էրդողանի, Ալիևի ու Փաշինյանի համատեղ զրույցին, հաղորդավարը նշում է, որ Էրդողանն ինչ-որ բան է բացատրում` Ալիևի հավանություն տվող հայացքի ներքո:
«Այնուհետև նրանց է մոտենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նրանք ջերմորեն ողջունում են իրար, ինչից հետո Ալիևը գլխով ցույց է տալիս հետևում կանգնած Փաշինյանին, հետո Մակրոնը բարևում է ՀՀ վարչապետին: Այնուհետև Ալիևը սարկազմիկ ժպիտով և իրոնիայով ինչ-որ բան էր ասում, իսկ վերջինս կանգնած լսում էր»,-Ալիև-Փաշինյան հանդիպման այլ մանրամասներ է ներկայացնում հաղորդավարը:
Հատկանշանական է, որ Ալիևի կողքին կանգնած էր Հունգարիայի վարչապետ Օրբանը, այն նույն Հունգարիայի, որն Ադրբեջանին արտահանձնեց քնած ժամանակ հայ սպային կացնահարած Սաֆարովին, քաջ գիտակցելով, որ դրանով նրան ազատում է պատժի կրումից: Ամենայն հավանականությամբ, արժեհամակարգի շատ ընդհանուր գծեր ունեն Ալիևն ու Հունգարիայի քաղաքական վերնախավը, ինչ խոսք: Սակայն այն, որ Փաշինյանին ծաղրուծանակի են ենթարկում Ադրբեջանում և այդ վերաբերմունքը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի վրա, վաղուց այլևս իրականություն է:
Անդրադառնալով Տիրանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ նստաշրջանի շրջանակներում Փաշինյան-Ալիև սրճախմությանը, https://haqqin.az/-ը մեջբերում է Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը միայն:
https://report.az/-ը Ալիևի և Փաշինյանի ոտքի վրա հանդիպումն ու սրճախմությունը ներկայացրել էին միայն տեսնայութերով և մեկ նախադասությամբ, թե որտեղ է տեղի ունեցել այդ հանդիպումը: Այնինչ Մակրոնի, Ալբանիայի նախագահի հետ հանդիպումների մասին նյութերը ոչ միայն կարմիր, այսինքն, կարևոր նշումով էր արված, այլև ամենայն մանարամասնություններով էին ներկայացված:
Միայն տեսանյութով էր բավարարվել նաև https://oxu.az/-ը:
Իսկ https://media.az/-ի խմբագրությունն էլ Ալիևի՝ Ալբանիա այցից մի մեծ նյութ էր պատրաստել՝ Ալիևի հանդիպումների գրաֆիկով, և այդ նյութում Փաշինյանի մասին միակ հիշատակումը նրան սրճախմությունից կադրն էր:
Ինչ խոսք, Փաշինյանի մասին ծաղրանքով, հեգնանքով գրված նյութեր միշտ էին լինում ադրբեջանական կայքերում, սակայն հիմա Փաշինյանի մասին հիշատակումները շատ քիչ են նույնիսկ այն կայքերում, որտեղ սովորաբար «վերլուծական» նյութեր են գրվում ու ակտիվորեն անդրադառնում ՀՀ վարչապետին:
Կարծես թե ադրբեջանցիներն էլ են հոգնել Փաշինյանին ծաղրելուց:
haqqin.az
Կարծիքներ