Քննարկել են միջուկային գործարքի համաձայնագրի վիճակը

Քննարկել են միջուկային գործարքի համաձայնագրի վիճակը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսիի միջեւ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը,․ անդրադարձել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համատեղ կատարելիք աշխատանքներն ու անդրադարձել նաեւ իրանական միջուկային գործարքի համաձայնագրի խնդրին։