Ադրբեջանցի մարզիկը պարտվել է, հարվածել հայ ըմբիշին և որակազրկվել

Ադրբեջանցի մարզիկը պարտվել է, հարվածել հայ ըմբիշին և որակազրկվել

Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանին 7:1 հաշվով հաղթանակ է տոնել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռահիմ Հասանովի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Պարտությունից հետո ադրբեջանցի մարզիկն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով՝ հարվածելով Մանվելյանին, որից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է Հասանովին: