Թուրքիան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին

Թուրքիան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին

Անկարան կարող է դիտարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների առանձին քննարկումը։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք դեմ չենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և մեր կողմից սկզբունքային առարկություններ չկան Ֆինլանդիայի կամ Շվեդիայի դեմ, բայց նրանք պետք է հաշվի առնեն մեր մտահոգությունները։ 
Այո, մենք դիտարկում ենք նրանց դիմումներն առանձին քննարկելու տարբերակը։ 

Իսկ մեր նախագահն ասաց, որ Թուրքիան կարող է այլ դիրքորոշում ունենալ Շվեդիայի հարցում»,- ասաց ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Ստոկհոլմի հետ Անկարայի հարաբերությունները վերջին օրերին լարվել են Շվեիդիայի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջև դանիացի ծայրահեղական կուսակցապետի կողմից Ղուրանն այրելու միջադեպի պատճառով։